Նեստան պաշտոնանկ է արվել

22:51   22 մայիսի, 2019

«Պերուջան» պաշտոնանկ է արել իտալական ֆուտբոլի լեգենդ, «Լացիոյի» և «Միլանի» նախկին պաշտպան Ալեսանդրո Նեստային, ով թիմի գլխավոր մարզիչն էր, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

43-ամյա մասնագետը գլխավորել է թիմը նախորդ տարվա մայիսին։ Ընթացիկ մրցաշրջանում իտալական թիմը Բ սերիայում գրավեց 9-րդ հորիզոնականը, բայց դուրս եկավ փլեյ-օֆֆ, որովհետև պատժաիջոցներ էին կիրառվել «Պալերմոյի» դեմ ու հեռացրել առաջնությունից։ 

Փյեյ-օֆֆ-ի առաջին խաղում թիմը խոշոր՝ 1-4 հաշվով պարտվեց «Վերոնային»։ Ամենայն հավանականությամբ, «Պերուջան» կգլխավորի Մասիմո Օդոն։



© ARMFOOTBALL.COM