Կոսյելնին` Մխիթարյանի մասին. «ՈւԵՖԱ-ն չպետք է ԵԼ-ի եզրափակիչը տար Բաքուին»

12:14   22 մայիսի, 2019

«Արսենալի» ավագ Լորան Կոսյելնին մեկնաբանել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի որոշումը` բաց թողնել «Չելսիի» դեմ Եվրոպա լիգայի եզրափակիչը, որը կայանալու է Ադրբեջանում:

«Գոհ չեմ: Պետք է նրան այստեղ թողնենք, որովհետև չի կարող խաղալ եզրափակիչում: Կարծում եմ` ՈւԵՖԱ-ն պետք է տեղյակ լինի տարատեսակ խնդիրներից, որոնք կարող են առաջանալ տվյալ երկրի քաղաքական իրավիճակից:

Երբ մի երկիրը մյուսի հետ խնդիր ունի, եզրափակիչը չպետք է այդ այդ երկրում անցկացվի: Մեզ համար այդ որոշումը դժվարին է, որովհետև ուզում ենք, որ Միկին մեզ հետ լինի: Նա մեզ համար կարևոր ֆուտբոլիստ է»,- ֆրանսիացի պաշտպանի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:



© ARMFOOTBALL.COM