ՍԿԱՆԴԱԼ. Կադրեր «Լոռի» - «Փյունիկ» խաղից հետո տեղի ունեցած ծեծկռտուքից (VIDEO)

23:12   21 մայիսի, 2019

Հայաստանի առաջնության նախավերջին՝ 34-րդ տուրում կայացած «Լոռի» - «Փյունիկ» խաղը, որն ավարտվեց 2-2 հաշվով, սկանդալային իրավիճակ է տեղի ունեցել։

Հանդիպման գլխավոր մրցավար Արտակ Սիմոնյանը չնշանակեց բացահայտ 11 մետրանոց «Փյունիկի» օգտին, երբ գցեցին Էրիկ Վարդանյանին։

Տեսանյութերից առաջինում երևում է, թե ինչպես է խաղից հետո ծեծկռտուքի ընթացքում Վարդանյանը փորձում քարով հարվածել մրցակցին՝ նետելով նրանցից մեկի ուղղությամբ։

Երկրորդ տեսանյութում վանաձորյան ակումբի ռուս դարպասապահ Արսեն Սիուկաևը փորձում է հարվածներ հասցնել «Փյունիկի» ֆուտբոլիստներին։ Դրվագներից մեկում բռունցքով հարվածում է Կառլեն Մկրտչյանի գլխին։

Հավելենք, որ Սիմոնյանը ՀՖՖ-ի կողմից որակազրկվել է։

 

Տեսանյութերը՝ Armenian Football Group (AFG)-ի



© ARMFOOTBALL.COM