Էմերի. «Մխիթարյանն անձամբ է որոշել չմեկնել Բաքու»

22:19   21 մայիսի, 2019

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է թիմի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, ով չի մեկնի Բաքու՝ մասնակցելու Եվրոպա լիգայի եզրափակչի «Չելսիի» հետ խաղին։

«Դա վատ նորություն է մեզ համար, բայց ոչինչ չենք կարող անել։ Ես խոսել եմ Մխիթարյանի հետ այսօր առավոտ։ Սա Հենրիխի լավագույն որոշումն է, որը պետք է հարգենք։ Ես չեմ հասկանում քաղաքական խնդիրները, բայց պետք է հարգանքով վերաբերվեմ։ Նա ցանկանում է խաղալ և օգնել մեզ, բայց, խոսելով ընտանիքի հետ, որոշել է չմեկնել։

Ես չեմ կարող Մխիթարյանին ստիպել մեզ հետ գալ, որովհետև հարգում եմ նրան։ Ինձ համար շատ կարևոր է Հենրիխը, նրա որակներն ու աշխատասիրությունը, բայց իրավիճակն իմ ձեռքերում չէ»,- Էմերիի խսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։



© ARMFOOTBALL.COM