«Մխիթարյանի բացակայությունը չի ազդի հիանալի եզրափակչի որակի վրա». Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիա

20:40   21 մայիսի, 2019

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան մեկնաբանել է այն տեղեկությունը, որի համաձայն Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Բաքվում» կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչին, որտեղ կմրցեն «Արսենալն» ու «Չելսին», հաղորդում է Daily Mail-ը։

«Մենք ընդունում ենք Բաքվում ներկա չլինելու անձնական որոշումը, բայց ցանկանում ենք կրկնել, որ, ինչպես ընդունող երկիր, Ադրբեջանը տվել է այն երաշխավորումները, որոնք ՈւԵՖԱ-ն պահանջել է՝ կապված Մխիթարյանի անվտանգության հետ։

Վստահ ենք, որ այդ որոշումը ոչ մի կերպ չի ազդի հիանալի հանդիպման որակի վրա»,- գրված է հաղորդագրության մեջ։



© ARMFOOTBALL.COM