ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Գևորգ Ղազարյանը հեռացավ «Շավիշից»

00:15   21 մայիսի, 2019

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը խզել է պորտուգալական «Շավիշի» հետ պայմանագիրը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

31-ամյա ֆուտբոլիստի ակումբն ընթացիկ մրցաշրջանում չկարողացավ տեղը պահպանել առաջնությունում՝ զբաղեցնելով 16-րդ հորիզոնականը։ 

Հիշեցնենք, որ նա համալրել էր թիմը 2018 թվականի ամռանը՝ մեկ մրցաշրջան անցկացնելով «Շավիշում»։

Պորտուգալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 19 հանդդիպման, որոնցից 11-ը՝ մեկնարկային կազմում, դարձել 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Առայժմ տեղեկություն չկա, թե որտեղ կարիերան կշարունակի Ղազարյանը։ 



© ARMFOOTBALL.COM