«Տոտենհեմի» հարձակվողն ամռանը կլքի ակումբը

23:55   20 մայիսի, 2019

«Տոտենհեմի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն ամռանը կփոխի ակումբային գրանցումը, հաղորդում է Daily Mail-ը։

Ֆուտբոլիստի պայմանագիրը սպառվում է լոնդոնյան ակումբի հետ և շուտով նա կդառնա ազատ գործակալ։

Ամենայն հավանականությամբ, 34-ամյա հարձակվողն առաջարկների պակաս չի ունենա։ Նրա ծառայություններով հետաքրքրված են «Ռոման», «Միլանը», «Վալենսիան» և «Մարսելը»։



© ARMFOOTBALL.COM