«Մանչեսթեր Սիթին» ընտրել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին (PHOTO)

23:46   20 մայիսի, 2019

«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Բերնարդու Սիլվան թիմի լավագույն ֆուտբոլիստն է ճանաչվել ընթացիկ մրցաշրջանում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

24-ամյա պորտուգալացին մասնակցել է 51 հանդիպման, դարձել 13 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ Սիլվան ընդգրկվել է նաև ԱՊԼ-ի տարվա խորհրդանշական հավաքականում։



© ARMFOOTBALL.COM