Չավին որպես ֆուտբոլիստ վերջին հանդիպումն անցկացրեց (PHOTO)

23:31   20 մայիսի, 2019

Լեգենդար իսպանացի կիսապաշտպան Չավին այսօր ավարտեց ֆուտբոլիստի կարիերան՝ վերջին հանդիպումն անցկացնելով Քաթարի «Ալ-Սաադում»։ 

Թիմը պարտվեց իրանական «Պերսեպոլիսին» 0-2 հաշվով Ասիայի Չեմպիոննորի լիգայում։

39-ամյա Չավին առաջին հանդիպումը բարձր մակարդակում անցկացրել է 20 տարի 9 ամիս առաջ։ Դա Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունն էր, երբ «Բարսելոնան» ուժերը չափում էր «Մալյորկայի» հետ։ Այդ պահից սկսած կատալոնական ակումբի հետ նվաճել է 25 տիտղոս։ 8 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 3 անգամ երկրի գավաթակիր, ևս 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում և այլն։ Իսպանիայի ազգային հավաքականում նա 2010 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, 2 անգամ էլ դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող (2008, 2012):



© ARMFOOTBALL.COM