«Մանչեսթեր Սիթին» երկարաժամկետ պայմանագիր կառաջարկի Գվարդիոլային

22:07   20 մայիսի, 2019

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Խոսեպ Գվրարդիոլայի հետ, հաղորդում է The Sun-ը։

Իսպանացուն կառաջարկվի նոր, 5 տարվա պայմանագիր։ Նա կստանա տարեկան 20 մլն եվրո աշխատավարձ։

Հիմա Գվարդիոլան ստանում է տարեկան 15 մլն եվրո, իսկ պայմանագրի ժամկետին մնացել է 2 տարի։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Սիթին» կարողացավ դառնալ ԱՊԼ-ի հաղթող, նվաճել Անգլիայի գավաթն ու Լիգայի գավաթը։



© ARMFOOTBALL.COM