22-րդ անգամ. Հայտնի է Թուրքիայի չեմպիոնը

21:31   20 մայիսի, 2019

«Գալաթասարայը» պաշտպանեց Թուրքիայի չեմպիոնությունը։

Նախորդ տուրում թիմը կարողացավ հաղթել հիմնական մրցակցին՝ «Իստամբուլին» (2-1), և առաջ անցավ վերջինից 3 միավորով։

Եթե նույնիսկ հաջորդ տուրում «Իստամբուլը» հավասարվի մրցակցին՝ անձնական հանդիպումների արդյունքով առավելություն ունի «Գալաթասարայը»։

Այսպիսով, թիմը 22-րդ անգամ դարձավ Թուրքիայի չեմպիոն։ Ընթացիկ մրցաշրջանում «Գալաթասարայը» հաղթել է նաև գավաթը։

Ֆաթիհ Թերիմի գլխավորությամբ ակումբը 8-րդ անգամ դարձավ առաջնության հաղթող։



© ARMFOOTBALL.COM