ՉԼ-ի նախորդ մրցաշրջանում սենսացիա կերտած մարզիչը կգլխավորի «Սևիլյան» (PHOTO)

20:53   20 մայիսի, 2019

«Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Էուսեբիո դի Ֆրանչեսկոն կգլխավորի «Սևիլյան», հաղորդում է Football Italia-ն։ Շուտով այդ մասին կհայտարարվի պաշտոնապես։

Աղբյուրը տեղեկացնում է, որ 49-ամյա իտալացին իսպանական ակումբի հետ կկնքի 2 տարվա պայմանագիր։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ դի Ֆրանչեսկոն կարող է մարզել «Միլանը», բայց ակումբում հերքեցին այդ լուրը։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում նրա գլխավորությամբ հռոմեական ակումբը սենսացիոն կերպով հասավ կիսաեզրափակիչ՝ 1/4 եզրափակչում հաղթահարելով «Բարսելոնայի» արգելքը (1-4, 3-0):



© ARMFOOTBALL.COM