Զիդան. «Սա «Ռեալի» պատմության առաջին վատ մրցաշրջանը չէ»

20:11   20 մայիսի, 2019

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Իսպանիայի առաջնության վերջին տուրում «Բետիսից» կրած 0-2 հաշվով պարտությունից հետո խոսել է թիմի մասին։

«Հիմա մենք պետք է մտածենք հաջորդ մրցաշրջանի մասին և կրկին ուրախացնենք մեր կրկրպագուներին։ Ցանկանում ենք շատ լավ պատրաստվել։

Չեմ ասի, թե հաջորդ մրցաշրջանում կանենք ամեն ինչ, բայց կպայքաարենք մինչև վերջ։

Սա առաջին վատ մրցաշրջանը չէ ակումբի պատմության ընթացում։ Վատից հետո լավն է լինում։ Չպետք է մոռանանք այս մրցաշրջանը։

Ես միշտ նույն բանն եմ ասում․ պետք է հասկանալ, թե երբ են գործերը դեպի վատը գնում։ Սրա համար պատասխանատվություն եմ կրում։ Մենք ունեինք 11 հանդիպում, որոնցից 5-ում հաղթեցինք, իսկ 4-ում պարտվեցինք։ 

Մենք արդարացում չունենք։ Շատ հանդիպումներից հետո ստիպված էինք ներողություն խնդրել, որովհետև կրում ենք պատասխանատվություն»,- Զիդանի խոսքերն է մեջբերում լրագրող Դերմոտ Կորիգանը։

Հավելենք, որ մադրիդյան ակումբը 68 միավորով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 19 միավորով։ Միավերների նման մեծ տարբերությամբ «Ռեալը» պատության մեջ առաջին անգամ է զիջում «Բարսելոնային»։ 



© ARMFOOTBALL.COM