Իսպանիայում երբեք լավագույն ռմբարկուն այդքան մեծ առավելություն չի ունեցել

13:49   20 մայիսի, 2019

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին 36 գոլով դարձել է Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու: Երկրորդ տեղը կիսել են կատալոնական թիմի մեկ այլ հարձակվող` Լուիս Սուարեսը և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կարիմ Բենզեման:  Նրանք աչքի են ընկել 21-ական անգամ:

Gracenote-ից տեղեկանում ենք, որ Պրիմերայի պատմության մեջ երբեք լավագույն ռմբարկուն երկրորդ տեղից 15 և ավելի գնդակի առավելություն չէր ունեցել:

Նախորդ ռեկորդը 1986-87 մրցաշրջանում գրանցել էր «սերուցքայինների» հարձակվող Ուգո Սանչեսը, ով աչքի էր ընկել 34 անգամ: Նրանից 14 գոլ քիչ էր խփել «Բարսելոնայի» ռմբարկու Գարի Լինեկերը (20):



© ARMFOOTBALL.COM