«Ռեալը» նոր պայմանագիր է կնքել կիսապաշտպանի հետ

14:27   20 մայիսի, 2019

Մադրիդի «Ռեալն» ու կիսապաշտպան Տոնի Կրոսը նոր պայմանագիր են ստորագրել: Այդ մասին տեղեկանում ենք «արքայական ակումբի» պաշտոնական կայքից:

Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը:

Այսօր 29-ամյա ֆուտբոլիստը մամուլի ասուլիս է տալու «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտի ասուլիսների սրահում:

Հիեցնենք, որ գերմանացին իսպանական թիմում է խաղում 2014 թվականից:



© ARMFOOTBALL.COM