Հայաստանը նոր չեմպիոն կունենա

17:48   20 մայիսի, 2019

Հայաստանի առաջնության 34-րդ տուրում «Փյունիկը» ոչ-ոքի (2:2) խաղաց «Լոռիի» հետ և անհասանելի դարձավ չորրորդ տեղում ընթացող «Ալաշկերտի» համար: Աբրահամ Խաշմանյանի թիմն ունի 50 միավոր և առաջիկա երկու խաղերում կարող է առավելագույնը հասնել 56 միավորի:

Այսպիսով, Հայաստանի առաջնությունը նոր չեմպիոն է ունենալու: Վերջին երեք տարիներին այդ տիտղոսը նվաճել էր «Ալաշկերտը»:

Ուշագրավ է, որ չեմպիոնի կոչմանը դեռ հավակնում են երեք թիմեր` «Փյունիկը» (57), «Արարատ-Արմենիան» (55) և «Բանանցը» (51): Վերջինս միայն կարող է 57 միավոր վաստակել և «Ոսկե խաղով» չեմպիոն դառնալ:



© ARMFOOTBALL.COM