«Փյունիկը» չեմպիոնական պայքարում կարևոր միավորներ կորցրեց (VIDEO)

17:02   20 մայիսի, 2019

Հայաստանի առաջնության 34-րդ տուրի վերջին խաղում առաջատար «Փյունիկը» հյուրընկալվեց «Լոռիին»: Գրանցվեց ոչ-ոքի` 2:2:

Երևանցիները երկու անգամ հաշվի մեջ առաջ էին, սակայն վանաձորցիները կարողացան ոչ-ոքի կորզել: Հյուրերի կազմում աչքի ընկան Էրիկ Վարդանյանը (49-րդ րոպե) և Մոհամեդ Կոնատեն (70), իսկ տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ջոնել Դեսիրեն (50, 82): Նա 16 գոլով առաջնության լավագույն ռմբարկուն է:

«Փյունիկը» վաստակեց 57 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, սակայն երկրորդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիան» (55) մեկ խաղ քիչ է անցկացրել, որը հաղթելու դեպքում կդառնա առաջատար: «Լոռին» 40 միավորով հինգերորդն է:



© ARMFOOTBALL.COM