Կարկուտի ներքո «Լոռին» ու «Փյունիկը» 1,5 րոպեում գոլեր փոխանակեցին (VIDEO)

16:28   20 մայիսի, 2019

Բարձրագույն խմբում ընթանում է 34-րդ տուրի «Լոռի» - «Փյունիկ» հանդիպումը:

Երևանցիները 49-րդ րոպեին հաշիվը բացեցին Էրիկ Վարդանյանի հարվածից հետո, իսկ ընդամենը 1,5 րոպե անց Ջոնել Դեսիրեն գլխի հարվածով պատասխան գոլը խփեց:

Հանդիպումն ընթանում է ուժեղ կարկուտի ներքո: Մրցավարը նույնիսկ մի քանի րոպեով կանգնեցրեց խաղը: 



© ARMFOOTBALL.COM