Մբապպեն ակնկարկել է թիմը փոխելու մասին

14:43   20 մայիսի, 2019

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն Ֆրանսիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու վերաբերյալ իր շնորհակալական խոսքում անդրադարձել է նաև իր ապագային:

«Կարծում եմ` մոտենում եմ իմ կարիերայի առաջին կամ երկրորդ որոշիչ պահին:

Շատ բան եմ սովորել այստեղ, և այժմ զգում եմ, որ եկել է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու ժամանակը: Հուսով եմ` դա կլինի ՊՍԺ-ում: Միայն ուրախ կլինեմ դրա համար: Բայց միգուցե, դա լինի այլ վայրում, այլ նախագծում»,- 20-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում L`Equipe-ը:



© ARMFOOTBALL.COM