Մեսսին ռեկորդներ է կրկնել

23:23   19 մայիսի, 2019

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դուբլի հեղինակ է դարձել «Էյբարի» դեմ Լա Լիգայի վերջին խաղում (2:2):

Արգենտինացին խփած 36 գոլով դարձել է Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու: 31-ամյա ֆուտբոլիստը 6-րդ անգամ է արժանացել այդ նվաճմանը, ինչը ռեկորդի կրկնություն է: 1944-1953 թվականների ընթացքում նմանատիպ նվաճմանը հասել է միայն Բիլբաոյի «Ատլետիկի» նախկին հարձակվող Տելմո Սարրան, հայտնում է իսպանական ֆուտբոլի վիճակագիր Պեդրո Մարտինը:

Նշվում է նաև, որ Մեսսին 4-դ անգամ է միաժամանակ դառնում լավագույն ռմբարկու և երկրի չեմպիոն:  Դա նույնպես ռեկորդի կրկնություն է, որը սահմանել էր Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ուգո Սանչեսը:



© ARMFOOTBALL.COM