Հիացնող փրկություն. Էդգար Բաբայանի թիմը դեռ շանսեր ունի (VIDEO)

21:55   19 մայիսի, 2019

Դանիայի ուժեղագույն լիգայում մնալու համար պայքարողների կիսաեզրափակչի պատասխան խաղում «Հոբրոն» հյուրընկալվել է «Վայլեին» ու կարևոր հաղթանակ տոնել: Տնային մրցավեճում յուտլանդացիները զիջել էին 0:1 հաշվով:

14-րդ րոպիեն Վիտո Համերշտոյ-Միստրատին անչափ գեղեցիկ հարվածով առաջ է մղել հյուրերին:

Ընդմիջումից առաջ Հայաստանի հավաքականի ու «Հոբրոյի» եզրային հարձակվող Էդգար Բաբայանը սեփական տուգանային հրապարակում խախտել է խաղի կանոնները և մրցավարը նշանակել է 11-մետրանոց: Նշակետին մոտեցել է իսլանդացի Կյարտան Ֆինբոգասսոնը, սակայն հյուրերի դարպասապահ Յեսպեր Ռասկը փրկել է իր թիմին:

Հիմնական ժամանակն ավարտվել է 0:1 հաշվով և նշանակվել է լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում (104) Էմանուել Սաբին հաղթանակ է պարգևել հյուրերին` 2:0:

Այսպիսով, «Հոբրոն» մտել է եզրափակիչ, որտեղ մրցելու է Առաջին դիվիզիոնում երկրորդ տեղը գրաված թիմի հետ:



© ARMFOOTBALL.COM