Տիգրան Բարսեղյանը նորից գոլ խփեց, «Կայսարը» հաղթեց (VIDEO)

17:26   18 մայիսի, 2019

Ղազախստանի առաջնության 13-րդ տուրում «Կայսարը» մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Օկժետպեսին»:

10-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, ով մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Այս հաղթանակի շնորհիվ «Կայսարը» վաստակեց 23 միավոր ու շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը: Բարսեղյանը խփեց այս առաջնությունում իր 4-րդ գոլը և ռմբարկուների ցուցակում ընթանում է 6-րդ տեղում:



© ARMFOOTBALL.COM