Էլման Մամադով. «Ոչ մի խնդիր Մխիթարյանի անվտանգությունն ապահովելու հետ կապված չկա»

11:22   18 մայիսի, 2019

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էլհան Մամադովը հայտարարել է, որ Հայաստանի հավաքականի ու Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Բաքվում կայանլիք Եվրոպայի լիգայի «Չելսիի» հետ խաղում ոչինչ չի սպառնա:

- Մեր պետական մարմինները ՈւԵՖԱ-ին տվել են բոլոր երաշխքիները Մխիթարյանի ժամանաման հետ կապված: Ոչ մի խնդիր անվտանգությունն ապահովելու հետ կապված չկա: Մենք ՈւԵՖԱ-ից հարցում ենք ստացել դեռևս մինչև «Արսենալի» եզրափակիչ դուրս գալը: Մեր իշխանությունները ձեռնարկել են բոլոր միջոցները Մխիթարյանի ժամանելու հետ կապված,- Մամադովի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:

Ավելի վաղ The Times-ը հայտնել էր, որ Մխիթարյանը բաց կթողնի եզրափակիչը՝ անվտանգության նկատառումներից ելնելով:



© ARMFOOTBALL.COM