Բարսեղյանը Ղազախստանի առաջնության 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականում է (PHOTO)

22:02   14 մայիսի, 2019

Sports.kz-ն կազմել է Ղազախստանի առաջնության 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որտեղ ընդգրկվել է Հայաստանի հավաքականի ու «Կայսարի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։

Բարսեղյանը դուբլ է ձևակերպել առաջնության վերջին տուրի «Տոբոլի» հետ խաղում։

«Հայ վինգերը մնում է «գայլերի» գլխավոր շարժիչ ուժը հարձակման գծում։ «Տոբոլի» դարպասը նա 2 անգամ կարողացավ գրավել։ Եվ, կարծես, հյուրերի բախտը նույնիսկ բերել է․․․»,- գրել է sports.kz-ն։



© ARMFOOTBALL.COM