ՉԼ-ի պատմության մեջ միայն 5 ֆուտբոլիստ է կիսաեզրափակչում հեթ-տրիկ ձևակերպել

17:05   9 մայիսի, 2019

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Տոտենհեմի» հարձակվող Լուկաս Մոուրան երեք գոլ է խփել «Այաքսի» դարպասը (3:2) և իր թիմին դուրս է բերել եզրափակիչ:

Opta-ից տեղեկանում ենք, որ 26-ամյա բրազիլացին պատմության հինգերորդ ֆուտբոլիստն է, ով այդ մրցաշարի կիսաեզրափակչում հեթ-տրիկի հեղինակ է դառնում:

Նախկինում դա հաջողվել էր Ալեսանդրո Դել Պյերոյի, Իվիվցա Օլիչին, Ռոբերտ Լևանդովսկուն և Կրիշտիանու Ռոնալդուին:



© ARMFOOTBALL.COM