Մեսսին արտասվել է «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո

11:23   9 մայիսի, 2019

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չի կարողացել զսպել արցունքները Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո (0:4, առաջին խաղում` 3:0):

Հանդիպումից հետո արգենտինացին արտասվել է «Էնֆիլդի» հանդերձարանում, հայտնում է The Guardian-ը:

Ավելի ուշ Մեսսին դոպինգ-թեստ է անցել և մարզադաշտը լքել է խաղի ավարտից երկու ժամ ուշ:



© ARMFOOTBALL.COM