Լևոն Արոնյանը երրորդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց և կմրցի առաջատարի հետ

11:42   23 ապրիլի, 2019

Երեկ տեղի ունեցավ Գրենկե Չեսս Կլասիկ մրցաշարի 3-րդ տուրը, որում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Իսպանիան ներկայացնող Ֆրանցիսկո Վալեխո Պոնսի հետ:

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը ոչ-ոքի խաղաց Վիշվանաթան Անանդի հետ: 3-րդ տուրում Պյոտր Սվիդլերը հաղթանակ տոնեց Գեորգ Մեյերի հետ, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Մրցաշարում առաջին հաղթանակը տոնեց Ֆաբիանո Կարուանան: Մաքսիմ Վաշիե-Լագրավը ոչ-ոքի խաղաց Արկադի Նայդիչի հետ:

3-րդ տուրից հետո Մագնուս Կարլսենը և Պյոտր Սվիդլերը 2.5-ական միավորով գլխավորում են աղյուսակը: Լևոն Արոնյանը 1.5 միավորով կիսում է 5-6-րդ հորիզոնականները:

Այսօր կայանալիք 4-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Պյոտր Սվիդլերը:



© ARMFOOTBALL.COM