ՊՍԺ-ն 8-րդ անգամ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն

20:38   21 ապրիլի, 2019

Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրում երկրորդ տեղում ընթացող «Լիլը» «Թուլուզի» դեմ արտագնա հանդիպումն ավարտել է 0:0 հաշվով: Դրա պատճառով ՊՍԺ-ն անհասանելի է դարձել «Լիլի» համար, որն ունի 65 միավոր:

Այսպիսով, փարիզյան թիմը վաստակած 81 միավորով վաղաժամ դարձավ չեմպիոն: Դա վերջին 7 տարիներին նրա 6-րդ չեմպիոնությունն է:

Մայրաքաղաքային թիմն իր պատմության ընթացքում 8-րդ անգամ է դարձել Լիգա 1-ի լավագույն թիմը: Այդ ցուցանիշով ՊՍԺ-ն հավասարվել է «Լիոնին» ու «Նանտին»: Ավելի շատ անգամ չեմպիոն են դարձել Մարսելի «Օլիմպիկը» (9) և «Սենտ-Էտիենը» (10):

Նշենք, որ այսօր Թոմաս Տուխելի թիմն ընդունելու է «Մոնակոյին»:



© ARMFOOTBALL.COM