«Ռեալն» արտագնա խաղում խուսափեց պարտությունից (VIDEO)

01:22   16 ապրիլի, 2019

Իսպանիայի Լա լիգայի 32-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցեց «Լեգանեսի» հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

45-րդ րոպեին Ժոնատան Սիլվան առաջ մղեց դաշտի տերերին, բայց 51-րդ րոպեին Կարիմ Բենզեման հավասարեցրեց հաշիվը։

Այսպիսով, «Ռեալը» 61 միավորով մնաց երրորդ տեղում՝ երկրորդ հորիզոնականով ընթացող «Ատլետիկոյին» զիջելով 4 միավոր։ «Լեգանեսը» 41 միավորով 11-րդն է։



© ARMFOOTBALL.COM