Մյուլլեր. «Միտումնավոր շեղ կհարվածեի, եթե մեր օգտին նման 11-մետրանոց նշանակվեր» (VIDEO)

17:42   15 ապրիլի, 2019

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը կարծիք  հայտնել 11-մետրանոցի մասին, որը մյունխենցիների դեմ խաղում նշանակվել է «Ֆորտունայի» օգտին: Այն հստակորեն իրացրել է Դոդի Լուկեբակիոն:

«Իհարկե, այդ իրավիճակում գնդակը դիպավ ձեռքին: Չգիտեմ ամբողջ Գերմանիայի համար դա ինչ նշանակություն ուներ, բայց ես չէի ցանկանա նման 11-մետրանոց ստանալ:

Միտումնավոր շեղ կհարվածեի, եթե այն մեր օգտին նշանակվեր»,- գերմանացու խոսքերն է փոխանցում Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Բավարիան» այդ խաղում հաղթել է 4:1 հաշվով:



© ARMFOOTBALL.COM