«Յուվենտուսը» պատրաստ է վաճառել Դիբալային «Բենֆիկայի» տաղանդին ձեռք բերելու համար

20:00   15 ապրիլի, 2019

«Յուվենտուսի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին հանդիպել է «Բենֆիկայի» կիսապաշտպան Ժոաու Ֆելիշի գործակալ Ժորժե Մենդեշի հետ, հաղորդում է AS-ը։

Աղբյուրը տեղեկացնում է, որ թուրինցիները պատրաստ են վճարել պորտուգալական ակումբի պահանջած 120 մլն եվրոն։ 19-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է խաղալ Կրիշտիանու Ռոնալդուի հետ նույն թիմում։

«Յուվենտուսը» պատրաստ է վաճառել Պաուլո Դիբալային, ում ծառայություններով հետաքրքրված է «Բավարիան»։ Վաճառքից ստացված գումարը կհատկացվի պորտուգալացու տրանսֆերին։



© ARMFOOTBALL.COM