Բացասական ցուցանիշ, որը ՊՍԺ-ի հետ 21-րդ դարում չէր գրանցվել

16:01   15 ապրիլի, 2019

Ֆրանսիայի առաջնության 32-րդ տուրում ՊՍԺ-ն արտագնա խաղում 1:5 հաշվով պարտվել է  «Լիլին»:

Opta-ն հայտնում է, որ 21-րդ դարում Լիգա 1-ի շրջանակում փարիզյան ակումբը 5 կամ ավելի գոլ բաց չէր թողել: Վերջին անգամ նման բացասական ցուցանիշ գրանցվել էր 2000 թվականին, երբ նույն 1:5 հաշվով ՊՍԺ-ն զիջել էր «Սեդանին»:

Հատկանշական է, որ հաջորդ խաղում հաղթելու դեպքում Թոմաս Տուխելի թիմը կդառնա չեմպիոն:



© ARMFOOTBALL.COM