Հայաստանի առաջնության 27-րդ տուրն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով

17:52   15 ապրիլի, 2019

Բարձրագույն խմբի 27-րդ տուրի վերջին խաղում «Շիրակն» ընդունեց «Արցախին»:

Հավասար պայքարում անցած հանդիպման վերջնամասում տանտերերն ավելի վտանգավոր գործեցին, սակայն հաղթանակ կորզել չկարողացան: Արձանագրվեց ոչ-ոքի` 0:0:

Գյումրեցիները չորրորդ անընդմեջ ոչ-ոքին խաղացին և 30 միավորով շարունակում են վեցերորդ տեղը զբաղեցնել: Երևանյան թիմը 18 միավորով նախավերջին` 8-րդ տեղում է:



© ARMFOOTBALL.COM