Ռիբերին կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

18:40   15 ապրիլի, 2019

«Բավարիայի» վինգեր Ֆրանկ Ռիբերին, ով արդեն 36 տարեկան է, մտադիր չէ «խաղակոշիկները կապել մեխից»։

Նրա պայմանագիրը մյունխենցիների հետ կավարտվի ընթացիկ մրցաշրջանից հետո և նրա հետ արդեն կապ են հաստատել Քաթարը ներկայացնող 2 ակումբներ։ Դրանցից մեկն «Ալ Սադն» է, որտեղ խաղում է հայտնի իսպանացի կիսապաշտպան Չավին։

Kicker պարբերականը տեղեկացնում է, որ ֆուտբոլիստը կողմ է Քաթարի առաջնություն տեղափոխվելուն։



© ARMFOOTBALL.COM