«Արարատ-Արմենիան» ավելացրած ժամանակում փրկվեց և մնաց առաջին տեղում (VIDEO)

16:59   15 ապրիլի, 2019

Հայաստանի առաջնության 27-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ընդունեց «Բանանցին»: Գրանցվեց ոչ-ոքի` 1:1:

Հաշիվն ընդմիջումից առաջ բացեց Ալբերտ Գաջիբեկովը, ով գլխի գեղեցիկ հարվածով գրավեց հեռավեր վերին անկյունը (45+1 րոպե):

Տանտերերը հաղթանակի դեպքում «արծիվները» կդառնային առաջատար, սակայն 90+1 րոպեին անկյունայինի ժամանակ Վարդան Մինասյանի թիմը պատասխան գոլը խփեց: Աչքի ընկավ Գեորգի Պաշովը:

Այդ ոչ-ոքիից հետո «Արարատ-Արմենիան» 43 միավորով մնաց առաջին տեղում, իսկ «Բանանցը» նրան զիջում է մեկ միավորով:



© ARMFOOTBALL.COM