Էդգար Մալաքյանը մեկնարկից 30 րոպե անց փոխարինվել է

13:27   15 ապրիլի, 2019

Ռումինիայի Երկրորդ լիգայի 30-րդ տուրում «Պետրոլուլն» արտագնա խաղում մրցել է «Լուչաֆերուլի» հետ ու զիջել 1:3 հաշվով:

Հյուրերի հայ կիսապաշտպան Էդգար Մալաքյանն ընդգրկված է եղել մեկնարկային կազմում, սակայն փոխարինվել է 30-րդ րոպեին, երբ հաշիվն արդեն 0:2 է եղել:

Պլոեշտին ներկայացնող թիմը 59 միավորով հինգերորդ տեղում է:



© ARMFOOTBALL.COM