Զիդան. «Խնդիրն այն է, որ Ռոնալդուին անհնար է փոխարինել»

10:58   15 ապրիլի, 2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է թիմի նախկին ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո նրան արժանի փոխարինող չգնելու վերաբերյալ հարցին:

«Խնդիրն այն է, որ Կրիշտիանուին անհնար է փոխարինող գտնել: Իհարկե, մենք կարող ենք նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել, բայց վստահ եմ, որ նրանք չեն կարող անել այն, ինչ Կրիշտիանուն էր ցուցադրում խաղադաշտում:

Այն ժամանակ նա «Ռեալի» կազմում մեծագույն գործեր էր կատարում, իսկ մենք հիանում էինք նրանով»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում As.com-ը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի ամռանը պորտուգալացին տեղափոխվել է «Յուվենտուս»:



© ARMFOOTBALL.COM