Արդյունավետ խաղում Լևոն Փաչաջյանը տպավորիչ գոլի հեղինակ է դարձալ

10:12   15 ապրիլի, 2019

Շվեդիայի Առաջին դիվիզիոնի (ուժով երրորդ) երկրորդ տուրում «Լինչոպինգն» արտագնա խաղում 3:5 հաշվով պարտվել է «Ումեոյին»:

Հյուրերի երրորդ գոլը խփել է Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Փաչաջյանը: 90+1 րոպեին նա ձախ ոտքի հարվածով գրավել է դարպասի հեռավոր վերին անկյունը:

«Լինչոպինգը» երեք միավորով ութերորդ տեղում է:



© ARMFOOTBALL.COM