ՊՍԺ-ն ստորացուցիչ հաշվով պարտվեց «Լիլին». Չեմպիոնությունը կրկին հետաձգվեց (VIDEO)

01:20   15 ապրիլի, 2019

Ֆրանսիայի առաջնության 32-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն հյուրընկալվել է երկրորդ տեղում գտնվող «Լիլին» ու պարտվել ջախջախիչ` 1:5 հաշվով:

7-րդ րոպեին տանտերերին առաջ է մղել հյուրերի պաշտպան Տոմա Մենյեն, ով գրավել է սեփական դարպասը: Չորս րոպե անց Խուան Բերնատը եզրափակել է Կիլիան Մբապպեի հաշվենկատ փոխանցումը, բայց 36-րդ րոպեին իսպանացին վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ է ստացել:

Երկրորդ կեսում Կրիստոֆ Գալտյեի թիմը չորս անգամ գրավել է դարպասը: Նանիտամո Իկոնեի փոխանցումից հետո հաղթական գոլը խփել է «Լիլի» առաջատար Նիկոլա Պեպեն (51), ապա նույն Իկոնեի փոխանցումից հետո շեշտակի հարվածով աչքի է ընկել Ժոնատան Բամբան (65): Հետագայում գոլային փոխանցումների հերթը հասել է Պեպեին, ով օգնել է գլխի հարվածներով դարպասը գրավել Գաբրիելին (71) ու Ժոզե Ֆոնտեին (84):

«Լիլը» վաստակել է 64 միավոր, սակայն շարունակում է շատ հետ մնալ փարիզցիներից, որոնք ունեն 81 միավոր: Եթե ապրիլի 17-ին նախանշված «Նանտի» դեմ հետաձգված խաղում Թոմաս Տուխելի թիմը հաղթի, ապա առաջնության ավարտից վեց տուր առաջ կհռչակվի չեմպիոն:



© ARMFOOTBALL.COM