«Յուվենտուսի» ֆուտբոլիստն ամռանն ավարտելու է կարիերան

22:57   14 ապրիլի, 2019

«Յուվենտուսի» պաշտպան Անդրեա Բարձալին  Sky Sport Italia-ի հետ զրույցում հաստատել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ավարտելու է կարիերան:

37-ամյա ֆուտբոլիստը, ով մայիսին դառնալու է 38 տարեկան, դեռ չի կողմնորոշվել, թե հետագայում ինչով է զբաղվելու:

Ա սերիայի ընթացիկ առաջնությունում Բարձալին 6 խաղի է մասնակցել:

Հիշեցնենք, որ պաշտպանն Իտալիայի հավաքականի կազմում 2006 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն: Նա վերջին 7 անընդմեջ տարիներին «ծեր սինյորայի» հետ դարձել է Ա սերիայի չեմպիոն:



© ARMFOOTBALL.COM