Sport Bild. «Բավարիան» համաձայնության է հասել Տիմո Վերների հետ

22:27   14 ապրիլի, 2019

«ՌԲ Լեյպցիգի» հարձակվող Տիմո Վերները մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն: Sport Bild-ի տեղեկությամբ 23-ամյա ֆուտբոլիստը մյունխենյան ակումբի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը:

«Մենք ցանկանում ենք երկարաձգել Տիմոյի հետ պայմանագիրը, բայց նա մեզ հասկացնել տվեց, որ դեմ է դրան»,- ասել է «ցլերի» գործադիր տնօրեն Օլիվեր Մինտցլաֆը:

Գերմանացու գործող պայմանագրի ժամկետը սպառվելու է 2020 թվականի ամռանը: Որպեսզի նա մեկ տարուց անվճար չհեռանա, «Լեյպցիգը» ցանկանում է ամռանը վաճառել տրանսֆերը և 60 միլիոն եվրո գին է սահմանել:

«Բավարիան» պատրաստ է վճարել 40 միլիոն, այլապես սպասել ևս մեկ տարի և Վերներին հրավիրել ազատ խաղացողի կարգավիճակով: Բանակցությունները շարունակվում են:



© ARMFOOTBALL.COM