Ֆուտզալ. Հայաստանը բացեց հաշիվը, բայց պարտվեց Ռումինիային

21:50   14 ապրիլի, 2019

Ապրիլի 14-ին Ռումինիայի Չիայնա համայնքում կայացավ Ռումինիայի և Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը: Ռումինիայի հավաքականը հաղթեց 5:1 հաշվով, հայտնում է ՀՖՖ-ի կայքը:

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը բացել է հաշիվը, սակայն հետո հինգ գոլ է բաց թողել:

Գոլերը. 

0-1` Դավիթ Ասլանյան, 2

1-1` Համլետ Մանուկյան, 13, ինքնագոլ

2-1` Իկե Ռիբեյրո, 22

3-1՝ Լասլո Շոչ, 31

4-1` Կրիստիան Մատեյ, 34, 6մ

5-1` Ֆելիպե Օլիվեյրա, 39

 

Ռումինիայի հավաքական

 12. Պետրիսոն Տոնիտա, 7. Ֆելիպե Օլիվեյրա, 9. Իկե Ռիբեյրո, 14. Պաուլո Ֆերեյրա, 10. Միմի Ստոյկա

 Պահեստայիններ՝ 1. Անդրեյ Գրիգորաշ, 21. Ռոբերտո Վոյա, 2. Կրիստիան Մատեյ, 15. Լասլո Շոչ, 20. Ադրիան Պանզարու, 6. Անդրեյ Կրաչուն, 11. Մարիան Պլուգարու. 8. Յոնուտ Մոլչանու, 4. Սերջիո Գավրիլա

 Հայաստանի հավաքական

 12. Դեյվիդ Ռիկարդո Չավես, 2. Հակոբ Ուզունյան, 8. Գարեգին Մաշումյան, 10. Սարո Գալստյան, 14. Դավիթ Ասլանյան

 Պահեստայիններ՝ 1. Արթուր Մկրտչյան, 3. Համլետ Մանուկյան, 5. Էնրիկե Կոստա, 7. Սարգիս Նասիբյան, 11. Ռաֆիկ Բաղդասարյան, 17. Անդրանիկ Կարապետյան, 20. Էդուարդ Մկրտչյան, 9. Սարո Մարդանյան


Նշենք, որ այդ թիմերը մրցելու են նաև ապրիլի 16-ին:



© ARMFOOTBALL.COM