Ո՞վ կդառնա Բուսկետսի հետնորդը. Սերխիոյի կարծիքը

21:41   14 ապրիլի, 2019

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը կարծիք է հայտնել իր հետնորդների վերաբերյալ:

«Դժվար ընտրություն է: Միգուցե, խաղային որակներով, կառուցվածքով ու ախարհահայացքով ինձ բոլորից շատ նման է Օրիոլ Բուսկետսը, ով հանդես է գալիս «Բարսելոնայի» երկրորդ թիմում:

Եթե ընտրություն կատարեմ եվրոպական ֆուտբոլում, ապա կնշեմ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Ռոդրի Էրնանդեսին: Կարծում եմ` նրա խաղաոճը շատ նման է իմինին»,- կատալոնացու խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:

Նշենք, որ Սերխիո և Օրիոլ Բուսկետսներն ազգակցական որևէ կապ չունեն:



© ARMFOOTBALL.COM