«Լիվերպուլը» հաղթեց «Չելսիին» ու չեմպիոնության համար կարևոր քայլ կատարեց (VIDEO)

21:29   14 ապրիլի, 2019

Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Լիվերպուլն» ընդունել է «Չելսիին» ու հաղթել է 2:0 հաշվով:

51-րդ րոպեին հաշիվը գլխի հարվածով բացել է Սադիո Մանենն, ով եզրափակել է Ջորդան Հենդերսոնի փոխանցումը: Ընդամենը երկու րոպե անց թնդանոթային հարվածով հիասքանչ գոլի հեղինակ է դարձել Մահամեդ Սալահը:

Հետագայում Էդեն Ազարը հաշիվը կրճատելու երկու լավ պահեր է ունեցել, սակայն առաջին դեպքում տանտերերին փրկել է դարպասաձողը, իսկ երկրորդում` դարպասապահ Ալիսսոն Բեքերը:

Այդ հաղթանակի շնորհիվ Յուրգեն Կլոպի թիմը վաստակեց 85 միավոր, շրջանցեց Մանչեսթեր Սիթիին ու կրկին դարձավ առաջատար: «Քաղաքայինները» մեկ խաղ քիչ են անցկացրել, սակայն առաջնության վերջնամասում շատ ավելի բարդ խաղացանկ ունեն:

«Չելսին» 66 միավորով մնաց չորրորդ տեղում, բայց մոտակա հետապնդողներն ավելի քիչ խաղեր են անցկացրել և կարող են շրջանցել նրան:



© ARMFOOTBALL.COM