Էդգար Բաբայանը գոլ է խփել նախկին թիմին (VIDEO)

20:25   14 ապրիլի, 2019

Դանիայի առաջնության փրկության համար պայքարողների երկրորդ խմբում կայացել է «Հոբրո» – «Ռանդերս» հանդիպումը: Գրանցվել է 1:2 հաշիվը:

Տանտերերի միակ գոլը 49-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի եզրային հարձակվող Էդգար Բաբայանը: 23-ամյա ֆուտբոլիստը խաղնաշփոթ իրավիճակում բոլորից արագ է կողմնորոշվել և գրավել է դարպասը:

Այդ պարտությունից հետո «Հոբրոն» 23 միավորով մնաց երկրորդ խմբի վերջին հորիզոնականում:



© ARMFOOTBALL.COM