Ըմբշամարտ. ԵԱ. Կարեն Ասլանյանը՝ բրոնզե մեդալակիր

19:45   14 ապրիլի, 2019

Բուխարեստում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը երրորդ տեղի համար գոտեմարտում ուժերը չափեց սերբ մատե Նեմեսի հետ ու հաղթեց՝ 4-2։

Այսպիսով, Ասլանյանը դարձավ բրոնզե մեդալակիր։ Հիշեցնենք, որ մեր ըմբիշը սփոփիչ երկրորդ գոտեմարտում 8-0 հաշվով ջխջախել էր բուլղարացի Կոնստանտին Ստասին: 



© ARMFOOTBALL.COM