«Մանչեսթեր Սիթին» հաղթեց Լոնդոնում և կրկին դարձավ առաջատար (VIDEO)

19:09   14 ապրիլի, 2019

Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Կրիսթալ Փելասին» և հաղթեց 3:1 հաշվով:

15-րդ րոպեին Կևին դե Բրյունեի հաշվենկատ փոխանցումից հետո դիպուկ հարվածով հաշիվը բացեց Ռահիմ Սթերլինգը, ով երկրորդ կեսում Լերոյ Սանեի փոխանցումից հետո նաև երկրորդ գոլը խփեց (63):

81-րդ րոպեին Լուկա Միլիվոյևիչը տուգանային հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն խաղավերջում (89) Դե Բրյունեի հերթական փոխանցումը եզրափակեց փոխարինման մտած Գաբրիել Ժեզուսը:

Այդ հաղթանակի շնորհիվ Խոսեպ Գվարդիոլայի թիմը վաստակեց 83 միավոր և շրջանցեց առաջատար «Լիվերպուլին» (82): Վերջինս այսօր մրցելու է «Չելսիի» հետ և կրկին մեկ խաղ շատ է ունենալու: «Կրիսթալ Փելասը» 39 միավորով 13-րդ հորիզոնականում է:



© ARMFOOTBALL.COM