Հայաստանի առաջնություն. «Լոռին» հաղթեց «Ալաշկերտին» (VIDEO)

16:53   14 ապրիլի, 2019

Հայաստանի առաջնության 27-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունեց «Լոռիին» ու պարտվեց 0-1 հաշվով:

Միակ գոլը առաջին կեսի վերջնամասում խփեց Սանդի Ումարուն:

«Ալաշկերտը» վաստակած 40 միավորով մնաց 4-րդ տեղում, իսկ «Լոռին» վաստակեց 38 միավոր ու ընթանում է 5-րդ տեղում:

Բարձրագույն խումբ. 27-րդ տուր.

«Ալաշկերտ» - «Լոռի» 0-1

գոլը՝ Սանդի 45



© ARMFOOTBALL.COM