Ռուբեն Ալեքսանյանը Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնության գերծանր քաշային կարգում (+109 կգ) բրոնզե մեդալակիր դառնալուց հետո կիսվել է տպավորություններով:
Նշենք, որ Ռուբենը հրում վարժությունում արծաթ է նվաճել։
«Ճիշտն ասած, այնքան էլ գոհ չեմ այս արդյունքից, սակայն ունեցանք այն, ինչ ունեցանք: Ինձ թվում է՝ ինչ պետք է անեի, արեցի: Չեմ ցանկանում ավելորդ բաներ ասել: Աշխարհի առաջնությունից սպասում ենք ավելի շատ կիլոգրամներ ու ավելի բարձր մեդալ»,- Ալեքսանյանի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։