Ըմբշամարտ. ԵԱ. Սլավիկ Գալստյանը բրոնզի համար պայքարում պարտվեց ադրբեջանցուն

19:54   13 ապրիլի, 2019

Բուխարեստում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Մինչև 63 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը բրոնզի համար պայքարում մրցեց ադրբեջանցի Տալեհ Մամադովի հետ ու պարտվեց 2-6 հաշվով՝ զրկվելով մեդալից։

Նշենք, որ սփոփից գոտեմարտում հաղթել էր Բելառուսը ներկայացնող Մաքսիմ Նեհոդային։



© ARMFOOTBALL.COM